Նուրբ և համեղ «Մաշա» տորթ՝ խտացրած կաթով և թթվասերով.

Ինչպես արագ և համեղ պատրաստել տորթ «Մաշա»-ն խտացրած կաթով և թթվասերով: Բաղադրատոմսը Ձեզ կներկայացնենք մանրամասն՝ լուսանկարներով քայլ առ քայլ ցույց տալով համեղ ուտեստի պատրաստման եղանակը:

Խմորեղենի սիրահարները և առհասարակ քաղցրակերներն անպայման կվայելեն խտացրած կաթով և թթվասերով պատրաստված «Մաշենկա» տորթը : Բաղադրատոմսը, տնային պայմաններում արված լուսանկարներով, այժմ կներկայացնենք մեր ընթերցողներին:

Բաղադրությունը.

+հավի ձու — 2 հատ.,

+խտացրած կաթ — 1 հատ,

+կարագ — 200 գ,

+ ալյուր — 260 գ,

+վանիլին ` ըստ ճաշակի,

+սոդա — 1/2 թ.գ.,

+թարմ քամած կիտրոնի հյութ — 2 ճ.գ.,

+յուղոտ թթվասեր — 250 գ,

+շաքարավազ — 200 գ,

+ընկույզ՝ կտրտած — 1 բաժակ:

Պատրաստման եղանակը քայլ առ քայլ.

Կարագն ամբողջությամբ պետք է հալեցնել:  Խտացրած կաթը լցնել յուղի վրա:  Ձվերը մի քիչ հարել, ավելացնել յուղի և խտացրած կաթի խառնուրդին:

 

Գործընթացը հեշտացնելու համար կարող եք օգտագործել հարիչ: Այնուհետև հարկավոր է պատրաստել խմոր, որն անպայման պետք է լինի համասեռ: Սոդան և թարմ քամած կիտրոնի հյութը խառնել իրար և ավելացնել խմորին: Անհրաժեշտ է կրկին խառնել: Ջեռոցը նախապես տաքացնել 180 — 190 C: Ձևամանը պատում ենք բուսայուղով, ապա ալյուրով շաղախում:

Ինչից հետո խմորն ամբողջությամբ լցնում ենք այնտեղ, տեղափոխում ջեռոց և թխում 30 րոպե: Համոզվելու համար, որ տորթը թխված է, անհրաժեշտ է փայտիկով ստուգել: Եթե խմորը չի մնում փայտիկի վրա, ուրեմն թխված է: Թողնել ձևամանի մեջ, որպեսզի մի փոքր սառչի, ապա խնամքով հանել:. Մինչ տորթը կթխվի, պետք է պատրաստել կրեմը: Ընկույզները պետք է ընտրել այնպես, որ կճեպներ չլինեն:

Տաքացնել տապակը և նրա մեջ տապակել ընկույզը: Անհրաժեշտ է անընդհատ խառնել, որպեսզի չայրվեն:. Այնուհետև դրանք մաքուր սրբիչով փաթաթել և ծեծելով մանրացնել:  Թթվասերը հարիչով լավ հարել՝ ավելացնելով շաքարավազ:

Զանգվածը պետք է լինի համասեռ, և բյուրեղները պետք է ամբողջությամբ հալվեն: Տորթը բաժանել 2 հավասար շերտերի:  Տորթի 1 շերտը դնել մաքուր ձևամանի մեջ և լցնել կրեմի 2/3 մասը: Շաղ տալ մանրացրած ընկույզների կեսը: Երկրորդ շերտը դնել առանց սեղմելու: Եվ ներծծման համար թողնել առնվազն 40-50 րոպե:

Դրանից հետո զգույշ հանել ձևամանը, դնել տորթի երկրորդ շերտը և կողքերը պատել մնացած կրեմով: Շաղ տալ մնացած ընկույզները: Նախքան տորթը կտրելը կամ մատուցելն անհրաժեշտ է պահել մոտ 4 ժամ: Կրեմը հագեցնում է շերտերը, և դրանք դառնում են ավելի նուրբ և փափուկ

Понравилась статья? Поделиться с друзьями: