Նուրբ թխվածքաբլիթներ՝ առանց ալյուրի։ Ստացվում է շատ համեղ և անուշաբույր  

Թխվածքաբլիթների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 2 ձվի սպիտակուց
  • 10 գ օսլա
  • 0,5 ճ.գ աղ
  • 100 գ շաքարավազ
  • 200 գ կոկոսի փաթիլներ

Պատրաստման եղանակը․

Սպիտակուցները հարում ենք մի պտղունց աղի հետ միասին,  մինչև ստացվի համասեռ զանգված: Ավելացրեք շաքարավազը և հարեք։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև վանիլային շաքար։

Ավելացրեք օսլան և նորից հարեք հարիչով։ Այնուհետև ավելացրեք կոկոսի փաթիլները և խառեք։ Զանգվածը պետք է բավականաչափ խիտ լինի։ Թխվածքաբլիթները դասավորեք թխման թերթիկի վրա: Թխվածքաբլիթների ձևավորման ամենահարմար միջոցը պաղպաղակի գդալն է։

Թխեք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ 30 րոպե։Այսքանը, Կոկոսանկայի համով թխվածքաբլիթները պատրաստ են։ Նման թխվածքաբլիթները կարող եք պահել նույնիսկ մեկ շաբաթ փակ տարայի մեջ։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: