Նուտելլա՝ պատրաստված տնային պայմաններում․ ստացվում է շատ համեղ և չի տարբերվում գնվածից

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կաթ 4 բաժակ
  • Պնդուկ 3 ճաշի գդալ
  • Շաքարավազ 4 բաժակ
  • Ցորենի ալյուր 4 ճաշի գդալ
  • Կակաո 6 ճաշի գդալ
  • Կարագ 200 գ
  • Աղ 0.5 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը․

Խոր ամանի մեջ խառնեք կակաոն, շաքարն ու ալյուրը։ Չոր զանգվածի մեջ լցրեք մի քիչ կաթ և անընդհատ խառնեք, որպեսզի գնդիկներ չմնան։

Ստացված խառնուրդը դրեք կրակի վրա։ Խառնուրդը հասցրեք եռման աստիճանի, բայց խառնեք, որպեսզի այն չայրվի։

Պնդուկը տապակեք չոր տապակի մեջ։ Դա կարող եք փոխարինել նաև ընկույզով կամ գետնանուշվ։ Սառեցրեք և մանր կտրատեք։ Լցրեք շոկոլադե զանգվածի վրա և ավելացրեք կարագ, աղ ու խառնեք։

եփեք ցածր կրակի վրա՝ մոտ 12-15 րոպե։ Ապա լցրեք փակ տարայի մեջ և դրեք սառնարանում։ Նման շոկոլադե նրբությունը շատ անգամ ավելի լավ է, քան խանութինը։ Այն կարելի է քսել հացի, վաֆլիի կամ բլիթների վրա և համտեսել։ Շատ համեղ է ստացվում։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: