Նման աղցան Դուք հաստատ չեք փորձել: Այս համեղ աղցանը փորձելուց հետո այն կդառնա Ձեր ամենասիրելի ուտեստը

Ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • Շպրոտի պահածո֊ 2 բանկա,
  • Թթու վարունգ — 6 հատ,
  • Գազար — 3 հատ,
  • Սոխ — 3 հատ,
  • Կարտոֆիլ — 5 հատ,
  • Եփած ձու — 7 հատ,
  • Մայոնեզ — 160 գ,
  • Բուսական յուղ — 50 մլ,
  • Կանաչեղեն — մեկ փունջ,
  • Աղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը.

  1. Նախապես եփեք կարտոֆիլը և ձվերը: Կարտոֆիլը մաքրեք կեղևից և անցկացրեք քերիչով: Մաքրեք գազարները և դրանք նույնպես անցկացրեք քերիչով:
  2. Կլպեք սոխը, մանր կտրատեք և տապակեք բուսական յուղի մեջ գազարի հետ միասին, մինչև փափկի:
  3. Վարունգն անցկացրեք քերիչով` ձվերը նույնպես:
  4. Մանրաձուկը մասերի բաժանեք պատառաքաղով։
  5. Խորը ափսեի մեջ դասավորեք բաղադրիչները շերտ առ շերտ` կարտոֆիլ, վարունգ, սոխ, գազար, ձու: Զարդարել կանաչիներով:
  6. Դրեք այն սառնարանում 2 ժամով (կամ ամբողջ գիշեր), ծածկված սննդի թեթավորմն տոպրկով. Աղցանը պետք է լավ ներծծվի և հյութ տա: Ստացվում է աներևակայելի հյութեղ, նուրբ և շատ համեղ: Բարի ախորժակ։

Նյութը հրապարաակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: