Այս ուտեստը շատ հարմար է նիհարողների համար: Ցանկացած միս կարող եք վերցնել, ես ունեի հավի աղացած կրծքամիս:
Անհրաժեշտ են հետևյալ ապրանքները.
- Հավի կրծքամիս- 200 գր
- Թարմ կաղամբ — 370 գր
- 1 ձու
- Սոխ
- Մեկ ճաշի գդալ ալյուր
- Համեմունքներ (աղ և սև պղպեղ)։

Պատրաստման եղանակը․
Կաղամբը մանր կտրատեք կամ անցկացրեք քերիչով: Լցրեք եռացրած ջրի մեջ և թողեք 10-15 րոպե:
Այնուհետև աղացած միսը խառնեք մանր կտրատված սոխի հետ, ավելացրեք համեմունքներ, ձու, ալյուր և լավ խառնեք:
Կաղամբը քամեք: Լավ խառնեք աղացած մսի հետ, աղը` ըստ ճաշակի: Պատրաստեք կոտլետներ: Կարող եք այն թխել ջեռոցում, բայց ես պարզապես տապակում եմ դրանք յուղի մեջ: Այս դեպքում ես կաղամբը շոգեխաշում եմ՝ ցանկալի փափկություն ստանալու համար:

Կալորիականության պարունակությունը․
Վերոնշյալ քանակի արտադրանքներից ես ստացա 6 կոտլետ՝ 640 գրամ ընդհանուր քաշով: Կալորիականության պարունակությունը հաշվարկելիս հաշվի եմ առել նաև այն յուղը, որի վրա տապակել եմ: Օրինակ, այս 2 կոտլետներում 230 գ բաժնում կալորիաների պարունակությունը (առանց թթվասերի) 193 կալորիա է։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն