
Ավելացրեք այս բաղադրիչը, և նրբաբլիթները կստացվեն առանձնահատուկ փափուկ և նուրբ: Հավատացնում ենք, սա շատ համեղ է:

- միս՝ 500գ, կարող եք օգտագործել ցանկացած տեսակի՝ տավարի, խոզի կամ հավի
- կաթ՝ 1 բաժակ
- ձու՝ 2 հատ
- թթվասեր՝ 2ճ.գ.
- սոխ՝ 2 միջին չափի
- ալյուր՝ 150գ
- աղ

Պատրաստման եղանակ.
Միսը եփել աղով ջրի մեջ, իսկ հետո աղալ:
Միսը և մանր կտրատած սոխը լցնել թավայի մեջ, ավելացնել 2ճ.գ. թթվասեր, 1 բաժակ արգանակ, որի մեջ եփվել է միսը: Փակել կափարիչը, թուլացնել կրակը և շոգեխաշել, մինչ արգանակը կգոլորշիանա: Միսը պիտի փափուկ մնա:
Խմոր պատրաստելու համար կոտրել ձուն, ավելացնել ալյուրը: Խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի: Ավելացնել կաթը, աղը և խառնել: Պիտի ստացվի հեղուկ խմոր:
Խմորից պատրաստել նրբաբլիթներ:
Նախապատրաստել ջեռոցի տապակը: Կարագ կամ ձեթ քսել: Փաթաթել նրբաբլիթները և դնել տապակի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 150 աստիճան: Նրբաբլիթներով տապակն ուղարկել ջեռոցը և թխել մոտ 20 րոպե:
Պատրաստի նրբաբլիթները մատուցել թթվասերի կամ որևէ սոուսի հետ:

Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը