Եթե ցանկանում եք կարկանդակ պատրաստել և ժամանակ չկա խմորիչով խմոր պատրաստելու և երկար ժամանակ սպասելու մինչև խմորը հասունանա, փորձեք պատրաստել կարկանդակ մեր առաջարկած բաղադրատոմսով։ Կարկանդակի խմորը պատրաստման համար Դուք կծախսեք ընդամենը 10 րոպե, իսկ կարկանդակն այնքան համեղ է ստացվում, որ այլևս ուրիշ բաղադրատոմսեր չեք փնտրի։
ԽՄՈՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Ձու- 2հատ
աղ- 0,5թ․գդ
ալյուր- 1բ․
մածուն- 1բ․
սոդա -0,5թ․գդ․

ՄԻՋՈՒԿԻ ՀԱՄԱՐ
Տավարի միս- 300գր
սոխ- 2գլուխ
աղ, բիբար- ըստ ճաշակի
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Մածունը լցնել տարրայի մեջ, ավելացնել սոդան և թողնել հանգստանա 5ր․։

Այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչներն ու խմոր պատրաստել։
Կաղապարը ձիթապատել, մի փոքր ալյուր ծաղ տալ և խմորի մի մասը լցնել կաղապարի մեջ։
Միջուկի համար սոխը մանր կտրատել, խառնել մսին և աղ ու բիբար ցանել։
Միջուկը լցնել կաղապարի մեջ լցրած խմորի վրա և ծածկել ղմորի մյուս մասով։
Ջեռոցը նաղապես տաքացնել։
Կաղապարը դնել 170 աստիճան ջեռոցն ու թղել 40ր․