Մի քանի կարևոր խորհուրդ, որ Զատիկի կուլիչները փափուկ ու համեղ ստացվեն

Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել այս խորհուրդները, որպեսզի կարողանաք պատրաստել ամենահամեղ կուլիչը:

  • թխեք տոնի նախօրեին, սակայն մինչ այդ մաքրեք տունն ու խոհանոցը: Ոչ մեկի հետ մի վիճեք խմորը պատրաստելիս, մի շտապեք ու գործն արեք միայն լավ տրամադրությամբ;
  • խմորիչով խմորը պատրաստում են տաք տարածքում, որտեղ չկա միջանցիկ քամի;
  • ցանկալի է օգտագործել թարմ խմորիչ;
  • ալյուրը պիտի լինի մաղած;
  • որպեսզի խմորը լավ բարձրանա, տարան կարող եք դնել գոլ, բայց ոչ տաք ջրով ավելի մեծ տարայի մեջ;
  • խմորը հունցեք ձեռքերով, դանդաղ ու երկար, որ այն սնուցվի թթվածնով;
  • կուլիչին գեղեցիկ գույն հաղորդելու համար մի քիչ քրքում օգտագործեք;
  • անուշ բույր ստանալու համար լցրեք վանիլին, կարդամոն, մշկընկույզ;
  • կուլիչը համեղ է ստացվում, երբ ավելացնում են չամիչ, ցուկատներ, ընկույզ, ծիրանաչիր;
  • ֆորմայի միայն 1/3-ը լցրեք խմորով, որ այն բարձրանալու տեղ ունենա;

  • կուլիչով տապակի ներքոևում ջրով տարա դրեք, խմորը այդպես լավ կբաձրանա, իսկ կուլիչը չի չորանա;
  • որպեսզի կուլիչի մակերեսը չայրվի,կարող եք թխելիս ծածկել յուղաթղթով;
  • ջնարակը քսում են միայն սառած կուլիչին;
  • որպեսզի ջնարակը անթերի սպիտակ ստացվի, մեջը մի քանի կաթիլ կիտրոնի հյութ լցրեք;

  • որպեսզի կուլիչը երկար ժամանակ մնա թարմ, այն փաթաթեք յուղաթղթով:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: