Միս՝ ֆրանսիական եղանակով․ Հետաքրքիր աղցան, որը կգոհացնի Ձեզ իր հաճելի համով

Ֆրանսիական միսը միայն տաք ուտեստ չէ, նույն բաղադրիչներով կարելի է նաև աղցան պատրաստել։ Եփած միսը պատում ենք տապակած սնկով, լոլիկի և պանրի շերտերով, բոլոր շերտերը համեմում ենք մայոնեզով։ Կարող եք վերցնել ցանկացած միս՝ տավարի, հավի կամ խոզի։ Աղցանը պատրաստվում է շատ արագ, ստացվում է համեղ և հյութալի։

Անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․

  • Եփած միս — 250 գ
  • Սոխ — 1 հատ
  • Սունկ — 200 գ
  • Լոլիկ — 2 հատ
  • Կոշտ պանիր — 50-70 գ

  • Սխտոր — 2-3 պճեղ
  • Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
  • Մայոնեզ — ըստ ճաշակի
  • Չերի լոլիկ — 2-3 հատ։

Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: