Մեքսիկական աղցան, որը ստացվում է անչափ համեղ և ախորժելի․ Կկիսվենք բաղադրատոմսով

Այս մեքսիկական աղցանը իդեալական է տոների և խնջույքների համար: Եվ նույնիսկ անսպասելի հյուրերին հյուրասիրելու համար, քանի որ պատրաստելու համար շատ քիչ ժամանակ կպահանջվի:

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • Ապխտած երշիկ՝ 150 գր
  • Պանիր՝ 150 գր
  • Լոլիկ՝ 2 հատ
  • Վարունգ՝ 1 հատ
  • Կանաչ սոխ՝ 1 հատ
  • Եգիպտացորեն՝ 1 բանկա
  • Մայոնեզ կամ թթվասեր՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ մեկ պտղունց

Պատրաստման եղանակը․

Պանիրը, երշիկը, լոլիկն ու վարունգը կտրատեք մանր խորանարդիկներով։ Քամեք պահածոյացված եգիպտացորենի հեղուկը և լցրեք կտրատված բաղադրիչների վրա։

Մաքրեք սոխը և կտրատեք փոքր խորանարդիկներով։ Ավելացրեք աղ, պղպեղ, աղցանը համեմեք թթվասերով կամ մայոնեզով և խառնեք։ Աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: