Մեղրով տորթը` եփովի կրեմով։ Անմահական համեղ այս թխվածքը դուր կգա բոլորին

Մեղրով տորթը եփովի կրեմով շատ համեղ է, իսկ եթե ավելացնեք ընկույզ, այն կլինի էլ ավելի համեղ։ Պատրաստեք կրեմը այնպես ինչպես ներկայացված է բաղադրատոմսում, իսկ ձևավորման ժամանակ ամեն շերտի մեջ լցրեք ընկույզ։

Բաղադրիչները. 380 գ֊ ալյուր, 100գ֊ կարագ, 2 ձու, 160 գ֊ շաքարավազ, Պտղունց աղ, 1թ.գ. մթերային սոդա, 50 գ մեղր։

Կրեմի համար. 800 գ֊ կաթ, 5 ձու, 140 գ ալյուր, Պտղունց վանելին, 250 գ֊ շաքարավազ, 120 գ֊ կարագ։ Պատրաստումը. . Կարագը հալեցնել և ավելացնել մեղրը։ . Ձուն և շաքարավազը խառնել։ . Ստացված զանգվածը լցնել կարագի վրա և հանգիստ խառնել։ .

Շատ համեղ մեղրով տորթ | Բաղադրատոմսեր

Ավելացնել սոդան և թողնել սառչի։ . Ավելացնել ալյուր, պատրաստել խմոր և դնել սառնարանում` 1 ժամ։ . Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուր կտորով շրջանակներ պատրասրել։ .

Լիստերը թխել նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճանում` 3 րոպե։

Կրեմը. . Կաթը եռացնել շաքարավազի հետ։ . Առանձին տարրայի մեջ լցնել ալյուր, ձու, վանելին և 100 մլ կաթ` խառնել հարիչով և պատրաստել համասեռ զանգված։ .

Դանդաղ ավելացնել եռացրած կաթ։ .

Հետո կրակի վրա անընդհատ խառնել մինչև զանգվածը մի փոքր խտանա։ .

Վերցնել կրակից և ավելացրեք կարագ, անցկացնել հարիչով և թողնել սառչի։ .

Շերտերից պատրաստել տորթ, յուրաքանչյուր շերտը ծածկել կրեմով։

Մեղրով տորթը` եփովի կրեմով պատրաստ է

. Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: