Մեղրի սոուսով աղցան, որը ստացվում է շատ համեղ և իդեալական է համեղ ընթրիքի համար

Աղցանի պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․

  • Լոլիկ — 1 հատ
  • Մեղր — ½ թեյի գդալ
  • Ձիթապտուղ — 1 ճաշի գդալ
  • Վարունգ — 1 հատ
  • Ֆետա — 15 գ
  • Քաղցր պղպեղ — 1 հատ

  • Ձիթապտղի ձեթ
  • Չիլի — ½ կտոր
  • Աղ — ըստ ցանկության
  • Կարմիր սոխ — ½ հատ
  • Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը․

  • Լոլիկը կտրատեք խորանարդաձև և լցրեք խոր ամանի մեջ:
  • Ավելացնել մանր կտրատած վարունգ:
  • Կարմիր սոխը կտրատեք կիսաշրջանաձև և լցրեք ամանի մեջ:
  • Ավելացնել բուլղարական պղպեղը՝ խորանարդաձև կտրտած:
  • Ավելացրեք ձիթապտուղը, կծու պղպեղը և մեղրը: Ապա ֆետա պանրի խորանարդիկներն ու ռեհանը:
  • Աղցանը համեմել ձեթով և կիտրոնի հյութով: Այս դասական բաղադրատոմսը կատարյալ է համեղ ընթրիքի համար: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: