
Ժամանակ առ ժամանակ պետք է մաքրել օրգանիզմը, որպիսի այն ավելի լավ գործի: Սա անհրաժեշտ գործընթաց է հատկապես տոներից հետո:
Ահա հիանալի ուտեստ. հրաշալի ապուր, որը օրգանիզմից դուրս կբերի տոքսինները և կապահովի անհրաժեշտ սննդանյութերով:

Ահա 3-օրյա դիետայի գլխավոր առավելությունները.
- տեղի է ունենում թոքերի, աղիների, երիկամների, լյարդի աշխատանքի և մաշկի որակի լավացում;
- կարգավորվում է մարսողությունը, լավանում է իմունիտետը;
- նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը;
- դուք կզգաք ուժ և էներգիա;
- կկարողանաք նիհարել:
Ահա մի քանի կանոն, որոնց պետք է հետևել դիետայի ժամանակ:
- դիետայի տևողությունը 1-3 օր: Կարելի է կրկնել ամեն ամիս: Օրական պետք է ուտել 5-6 ափսե ապուր;
- կարող եք ավելացնել ձեր սիրելի համեմունքներից;
- դիետայի ընթացքում շատ ջուր խմեք;
- դիետայի ժամանակ բացի ապուրից ոչ մի ուրիշ բան չի կարելի ուտել:

Բրոկոլիով ապուր
Կաթսայի մեջ մի քիչ ձեթ լցնել, մի քանի կտոր բրոկոլի, կտրատած նեխուր և սոխ: Տապակել թույլ կրակի վրա՝ մոտ 5 րոպե, լցնել բանջարեղենային արգանակ:
Եփել մինչ բաղադրիչների լիարժեք պատրաստ լինելը: Համեմել աղով և պղպեղով, սիրելի համեմունքներով: Ցանկության դեպքում կարող եք բլենդերով մանրացնել՝ վերածելով կրեմ-ապուրի:
Եղեք առողջ և գեղեցիկ: