Մարինացված ծաղկակաղամբ՝ կորեական ձևով

Այս բաղադրատոմսով պատրաստված ծաղկակաղամբը ստացվում է ախորժելի և շատ գեղեցիկ, զարդարում է նույնիսկ ամենահասարակ սեղանը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1,5 կգ ծաղկակաղամբ
  • 2 հատ գազար
  • 30գ համեմունք՝ կորեական գազարի համար
  • 6 պճեղ սխտոր

Մարինադի համար.

  • 1լ ջուր
  • 150գ շաքարավազ
  • 2ճ.գ. աղ
  • 50մլ ձեթ
  • 120մլ  9% քացախ

Պատրաստման եղանակ.

Ծաղկակաղամբը լվանալ և փոքր մասերի կտրատել:

Գազարը մաքրել և անկացնել քերիչով, ցանկալի է կորեական գազարի համար նախատեսված քերիչով:

Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել շաքարավազը, աղը, ձեթ և քացախը: Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի և եփել 1 րոպե:

Ստացված մարինադը լցնել ծաղկակաղամբի վրա և թողնել 5 րոպե:

Ավելացնել գազարն ու ճզմած սխտորը, նաև համեմունքները: Լավ խառնել և ծածկել կափարիչով, և թողնել այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

Սառած ծաղկակաղամբը ուղարկել սառնարանը 5 ժամով:

Похожее изображение

Բարի ախորժակ:

աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: