Ճակնդեղ կորեական եղանակով. Համեղ խորտիկի արագ բաղադրատոմս՝ ընդամենը մի քանի բաղադրիչներով

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 1 խոշոր բազուկ (մոտ 300 գ),
  • Կորեական գազարի համար նախատեսված համեմունքներ — 1 ճաշի գդալից մի փոքր ավելի,
  • 2 մեխակ սխտոր,
  • Ձիթապտղի կամ արևածաղկի յուղ առանց հոտի — 2 ճաշի գդալ,
  • Սեղանի քացախ — 2 ճաշի գդալ,
  • Աղ և պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը․

  1. Ուտեստը հիմնված է խաշած ճակնդեղի վրա: Խորհուրդ եմ տալիս այն երկար չպատրաստել, թող մնա մի փոքր փխրուն:  Վերցրեք կորեական գազարի համար նախատեսված քերիչ:
  2. Ճակնդեղը եփեք, մաքրեք կեղևից և անցկացրեք քերիչով:
  3. Դրանից հետո սխտորը մանր կտրատեք, տապակեք մինչև ոսկեգույն ստացվի և լցրեք ճակնդեղի վրա։
  4. Խառնեք և թողեք 5-7 րոպե, որպեսզի փոքր-ինչ սառչի: Ավելացրեք քացախ, աղ և մի փոքր սև պղպեղ: Եվ ամենավերջում` կորեական գազարի համար նախատեսված համեմունքներ: Ամեն ինչ լավ խառնեք:
  5. Աղցանը պետք է 3 ժամ թողնեք սառնարանում, իսկ դրանից հետո այն կարող եք մատուցել: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: