Ճակնդեղով և ընկույզով աղցան՝ տոնական սեղանի համար․ Կկիսվենք բաղադրատոմսով

Այս նախուտեստը սովորաբար մատուցվում է տոնական սեղանին։ Այն թեթև է, պայծառ և համադրվում է ինչպես մսի, այնպես էլ ձկան հետ։ Այս բաղադրատոմսը կարող է ծանոթ լինել Ձեզ: Միայն այստեղ աղցանը  պատրաստվում է սալորաչրով և ցանկալի է ավելացնել խոշոր սև չամիչ։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․

  • Բազուկ 500 գ
  • Սխտոր 2 ատամ
  • Խնձոր 2 հատ
  • Ընկույզ 50 գ
  • Չամիչ 50 գ
  • Հունական յոգուրտ 50 գ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Նախ, ճակնդեղը եփեք։ Քանի դեռ այն եփվում է, չամիչի վրա տաք ջուր լցրեք, որպեսզի ուռչի։ Այնուհետեւ ճակնդեղն ու խնձորն անցկացրեք քերիչով, դրա վրա լցրեք մանրացված ընկույզն ու կտրատած չամիչը։ Աղցանը համեմեք յոգուրտով, աղով և ճզմած սխտորով ու լավ խառնեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: