Ճակնդեղով այս աղցանը կդառնա ցանկացած սեղանի զարդը. Ստացվում է անչափ համեղ և ախորժելի

Այս աղցանը հարմար է բացարձակապես ցանկացած առիթի համար։ Անպայման փորձեք, այն շատ համեղ է ստացվում։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ճակնդեղ — 500 գր.
  • Սալորաչիր — 50 գր.
  • Ընկույզ — 30 գր.
  • Սխտոր — 1 պճեղ
  • Թթվասեր — 1 ճ.գ
  • Աղ — մեկ պտղունց

Սոուսի համար․

  • Ֆետա պանիր — 200 գր.
  • Կաթնաշոռաին պանիր — 150 գր.
  • Թթվասեր — 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը.

Եփված ճակնդեղն անցկացրեք քերիչով և ամբողջ հեղուկը քամեք։ Քամած զանգվածի մեջ լցրեք ճզմած սխտորը և մանր կտրատած ընկույզը։ Սալորաչիրը մանր կտրատեք, ավելացրեք թթվասեր, մի պտղունց աղ ու լավ խառնեք։

Առանձին տարայի մեջ խառնեք քերած ֆետա պանիրը, կաթնաշոռային պանիրը, թթվասերը և ամեն ինչ խառնեք մինչև ամբողջովին համասեռ զանգված դառնա։

Վերցրեք խոր աման, պատերին թեթևակի բուսայուղ քսեք և այն ծածկեք սննդի փաթեթավորման տոպրակով և դրա մեջ շերտերով դասավորեք աղցանի բաղադրիչները՝ սկզբում մի շերտ ճակնդեղ, հետո սոուս։ Ծածկեք տոպրակով և դրեք սառնարանում 30-40 րոպեով:

Ամանը շրջեք մատուցման ափսեի մեջ և հանգիստ հեռացրեք սննդի տոպրակը: Մատուցելուց առաջ անպայման շաղ տվեք ընկույզի փշրանքներ և կտրատած կանաչի՝ ըստ ճաշակի, ես վերցնում եմ մաղադանոս։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: