Ձմռան համար կանաչեղենի պահպանման 2 հիանալի եղանակ, որը կհետաքրքրի տնային տնտեսուհիներին

Կանաչիները ձմռանը էժան չեն, ընտանեկան բյուջեն խնայելու համար ես ձմռանը հավաքում եմ ոչ միայն մաղադանոս և սամիթ, այլ նաև կանաչ սոխ: Այս ապրանքի համար ես ունեմ սառեցման 2 հիանալի տարբերակ: Ոչ մի բարդ բան չկա, ամեն ինչ արագ է և պարզ:

Եղանակ առաջին.

  • 80 գ կանաչ սոխ
  • 40 գ կարագ
  • Պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը․

Կանաչ սոխը պետք է լվանալ և մանրացնել, ինչպես ցանկանում եք։ Լցրեք բլենդերի մեջ: Համեմեք մի փոքր աղով, եթե ցանկանում եք, ավելացրեք կարագ և պղպեղ ու մանրացրեք բլենդերով: Ստացված զանգվածի մեջ լցրեք էլի կանաչ սոխ և մանրացրեք:

Վերցրեք սառույցի աման և ստացված զանգվածը լցրեք դրա մեջ: Դուք կարող եք այն փաթաթել փայլաթիթեղով կամ սննդի փաթեթավրման տոպրակով` երշիկի տեսքով:

Սոխի խորանարդները կարող են օգտագործվել տարբեր ուտեստների, ապուրների, կարտոֆիլի, սոուսների պատրաստման համար։ Սառույցի ամանը փաթաթեք փայլաթիթեղով և դրեք սառցարանում։ Երբ ամեն ինչ սառեցվի, խորանարդները լցրեք տոպրակի կամ տարաների մեջ: Պահեք սառնարանում:

Եղանակ երկու․

Սոխը մանր կտրատեք և լցրեք տոպրակի մեջ, փակեք և դրեք սառցարանում: Այնուհետև տեղափոխեք տարրաների մեջ, փակեք կափարիչը և նորից դրեք սառցարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: