Առաջարկում ենք ձմռան համար կծու պղպեղ մարինացնել։ Ծիծակը ստացվում է առանձնահատուկ կծու և հաճելի խրթխրթան։ Ծիծակը կարող եք ուտել արդեն 5 օրից, սակայն հրաշալի պահպանվում է մինչ ձմեռվա վերջ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1կգ կծու պղպեղ
- 1 գլուխ սխտոր
- 250մլ խնձորի քացախ
- 2ճ․գ․ աղ
- 2թ․գ․ շաքարավազ
- եռման ջուր
- կիտրոնաթթու

Պատրաստման եղանակ․
Պղպեղը լվանալ, հեռացնել պոչիկներն ու սերմերը։
Մաքրած սխտորը կտրատել։
Պղպեղը դնել բանկաների մեջ, ավելացնել սխտորը և նորից պղպեղ դնել։ Շերտերը պինդ սեղմել բանկաների մեջ։
Յուրաքանչյուր բանկայի մեջ շաքարավազ, աղ, մի պտղունձ կիտրոնաթթու լցնել։
Բանկաների մեջ ավելացնել քացախ և եռման ջուր։ Այնուհետև դանակով այնպես ծակծկել պղպեղը, որ ազատվեք ավելորդ օդից։ Ազատված տեղը լցնել եռման ջրով։
Բանկաները ծածկել կափարիչներով և փակել։ Թեթևակի թափահարել բանկաները և շուռ տալ, ծածկել սրբիչով ու թողնել 1 օր։
Դրանից հետո տեղափոխել պահեու մշտական վայրը։

Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը