Ձմռան համար թթու վարունգի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս․ Ստացվում է շատ համեղ և խրթխրթան

Թթու վարունգի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 2 կգ վարունգ
  • 2 ճ.գ. աղ
  • 2 ճ.գ. շաքարավազ
  • 1,5 լիտր ջուր
  • 50 գ «փոքր սպիտակ»
  • 10 գ կիտրոնաթթու
  • 2 գլուխ սխտոր
  • Կանաչի ըստ ճաշակի
  • Համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Բանջարեղենը մանրակրկիտ լվացեք, չորացրեք և կտրեք բոլոր ավելորդ հատվածները: Կանաչիներից կարելի է վերցնել չոր կամ թարմ սամիթ, մաղադանոս և այլն։ Ցանկության դեպքում բանկաների մեջ կարող եք ավելացնել բալի կամ հաղարջի տերևներ։

Բոլոր տեսակի ռիսկերից խուսափելու համար ավելի լավ է նախապես ստերիլիզացնել բանկաները: Դա կարելի է անել ջեռոցում, միկրոալիքային վառարանում կամ մեծ կաթսայի մեջ՝ գոլորշու վրա: Ընտրեք համապատասխան մեթոդը, բայց միշտ եղեք զգույշ և ուշադիր նման ընթացակարգի ժամանակ։

Դասավորեք վարունգը, խոտաբույսերը և սխտորը մաքուր բանկաների մեջ: Ջրի, կիտրոնաթթվի, աղի, շաքարավազի խառնուրդը հասցրեք եռման աստիճանի։ Այս մարինադը Դուք պետք է լցնեք յուրաքանչյուր բանկայի մեջ երկու անգամ: Նախ պետք է լցնեք բանկան, սպասել 10 րոպե, մարինադը նորից քամեք խոր ամանի մեջ և կրկնեք նույն ընթացակարգը:

Միայն այն բանից հետո, երբ երկրորդ անգամ մարինադը լցվի վարունգի վրա, կարելի է բանկաների մեջ օղի ավելացնել և փակել։ Հենց սխտորի առատությունն ու օղու առկայությունն է, որ վարունգը կդարձնի խրթխրթան։ Դուք կարող եք դրանք պահել նույնիսկ առանց սառնարանի օպտիմալ սենյակային ջերմաստիճանում: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: