Ձկան սիրահարենրի համար հետաքրքիր բաղադրատոմս. Մթերքների անսովոր, բայց անչափ համեղ համադրություն

Այսօր առաջարկում ենք Ձեզ պատրաստել նոր օրիգինալ ուտեստ սովորական ծովատառեխով և ևս մի քանի պարզ մթերքներով։ Աղի և քաղցրի անսովոր համադրության շնորհիվ սովորական ծովատառեխը ձեռք է բերում համի նոր և հաճելի երանգներ։ Տոնական խնջույքների համար հենց այսպիսի ձուկ կարող եք պատրաստել, հարմար է նաև Ամանորի սեղանի համար: Փորձեք, Ձեզ անպայման դուր կգա այս բաղադրատոմսը։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ծովատառեխ — 1 հատ
  • Սոխ — 1 հատ
  • Սալորաչիր — 5-6 հատ
  • Ընկույզ — 20-30 գ.
  • Հատիկավոր մանանեխ — 1 ճ․գ․
  • Կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ — 1 ճ.գ.
  • Բուսական յուղ — 2 ճ․գ․
  • Մաղադանոս — ըստ ճաշակի։

Այս հետաքրքիր ուտեստի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ և իդեալական կլինի Ձեր տոնական սեղանի համար։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: