Ձեզ նույնիսկ ջեռոց պետք չէ. Բանանով անչափ համեղ տորթ, որն իր հաճելի համով կգոհացնի Ձեր ընտանիքի անդամներին. Կկիսվենք բաղադրատոմսով

Համեղ դեսերտ սերուցքային պանրով, մրգերով և սերուցքով։ Այս համեղ տորթի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • Թխվածքաբլիթներ 200 գ
  • Կարագ 180 գ
  • Բանան 3 հատ
  • Կրեմ պանիր (սերուցքային պանիր) 200 գ
  • Շաքարի փոշի 300 գ
  • Հարած սերուցք (առնվազն 33% յուղ) 600 մլ
  • Կակաո կամ շոկոլադ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Թխվածքաբլիթները մանրացրեք ամանի մեջ։ 120 գ կարագը հալեցրեք և թեթևակի սառեցրեք, ապա խառնեք թխվածքաբլիթների հետ։ Ստացված զանգվածը լցրեք ձևամանի մեջ և հավասարեցրեք։ Դրեք այն սառնարանում, մինչ աշխատեք այլ բաղադրիչների վրա։ Բանանը մաքրեք և մանր կտրատեք։ Հարիչով հարեք սերուցքային պանիրը, շաքարավազը և կարագը։

Այնուհետեւ նրբորեն խառնեք բանանի հետ։ Առանձին հարեք սառը սերուցքը, որպեսզի թանձր դառնա։ Սկզբում թխվածքաբլիթի վրա լցրեք բանանի և պանրի խառնուրդը, իսկ հետո կրեմը։ Շաղ տվեք կակաո կամ քերած շոկոլադ։ Տորթը մի քանի ժամով թողեք սառնարանում, որպեսզի ամբողջովին սառչի։ Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ_ն

Понравилась статья? Поделиться с друзьями: