Հունական ուտեստ ”Մուսակա”, որի բաղադրատոմսն իմացա ընկերուհուցս

Թեթև և առողջարար ընթրիք: Միայն 100 գրամի դիմաց 62 կկալ:

Անհրաժեշտ է․

  • Սմբուկ — 4 հատ,
  • Աղացած տավարի միս — 500 գր,
  • Լոլիկ — 4 հատ,
  • Սոխ — 1 հատ,
  • Բուլղարական պղպեղ — 1 հատ,
  • Կանաչ լոբի — 300 գր:

 

Լցոնման համար․

  • Մանանեխ — 3 թ․գ․,
  • Մածուն / սերուցք 3 ճ․գ․,
  • 3 մեխակ սխտոր (քերած),
  • Համեմունքներ – ըստ ճաշակի,
  • Աղ,
  • Ջուր 4 ճ․գ․,
  • Պանիր (ըստ ճաշակի)։

Պատրաստումը․

  1. Լցոնման համար նախատեսված բոլոր բաադրիչները խառնեք տարրայի մեջ:
  2. Կտրեք սմբուկներն օղակաձև:
  3. Տապակեք աղացած միսն այնքան, մինչև պատրաստվի:
  4. Կտրեք լոլիկները շրջանաձև:
  5. Կտրեք պղպեղը և սոխը երկարությամբ:
  6. Ձևամանի մեջ բաղադրիչները դասավորեք շերտերով, յուրաքանչյուր շերտի վրա սոուս քսելով ` սմբուկ, սոխ, աղացած միս, պղպեղ, լոլիկ, լոբի:
  7. Պատրաստեք նախապես տաքացված ջեռոցում 180 C ջերմաստիճանում մոտ 35 րոպե:
  8. Դրանից հետո շաղ տվեք պանիր և թողեք ևս հինգ րոպե:

Բարի ախորժակ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: