Շատ հասարակ ուտեստ, կարելի է ասել, որ այն պատրաստելը հեշտ է, բայց հաստատ գերազանցում է բոլոր սպասելիքները: Հյութեղ, անուշաբույր, շատ համեղ և առանց մսի: Կարող է ծառայել որպես նախուտեստ կամ կողմնակի ուտեստ:
Եթե ցանկանում եք, լցոնը կարող եք պատրաստել Ձեր ճաշակով, օրինակ՝ ավելացնել խոզապուխտ, բեկոն, պանրի մեկ այլ տեսակ և այլն:

Ինչ է պահանջվում.
- 3 փոքր սմբուկ,
- 3-5 լոլիկ,
- 300-400 գ պանիր,
- 50 մլ ձիթապտղի յուղ,
- 4 պճեղ սխտոր,
- Աղ, համեմունքներ, պրովանսական խոտաբույսեր՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.

Լվանալ սմբուկները և դանակով կտրել երկայնքով՝ մեկ սանտիմետրից մի փոքր պակաս շերտերով, որպեսզի «հովհար» ստանաք: Հետո մի փոքր սեղմել ափով, որպեսզի «հովհարը բացվի», իսկ շերտերը մի փոքր ուղղվեն:
Լոլիկը կտրել բարակ շրջանակների, իսկ պանիրը`շերտերի (հարմար է թարմ կտրտած պանիր վերցնել):

Ձիթապտղի յուղը լցնել փոքրիկ տարայի մեջ, մամլիչի միջոցով ավելացնել սխտորը, աղը և պրովանսական խոտաբույսերը: Խառնել:
Սմբուկները տեղադրել ձևամանում փռած յուղաթերթիկի վրա և յուրաքանչյուր շերտի վրա խոզանակով բուսայուղ քսել:

Լոլիկ և պանիր դնել սմբուկի յուրաքանչյուր շերտի վրա` իրար հաջորդելով: Վերջում «հովհարն» այնպես ուղղել, որ լցոնումը հավասար և կոկիկ լինի:
Թխել նախապես տաքացրած ջեռոցում (200 C) մոտ 40 րոպե: Պատրա՛ստ է: Բարի՜ ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն