Հյութեղ և անուշաբույր կոտլետների պատրաստման պարզ բաղադրատոմս, որը կգոհացնի Ձեզ իր հաճելի համով

Ուկրաինական խոհանոցի առանձնահատկություններից են կիևյան կոտլետները։ Սրանք հյութալի կոտլետներ են, ներսից նուրբ սերուցքային միջուկով: Սակայն ուկրաինական կոտլետները այլ կերպ են պատրաստվում։ Եվ դրանց մեջ կարագի միջուկ չեն դնում։

Կոտլետների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 500 գ տավարի աղացած միս
  • 2 ձու
  • 2 սոխ
  • 100 գ սպիտակ հաց
  • 50 գ կաթ
  • 100 գ ալյուր
  • մի պտղունց աղ և պղպեղ
  • Յուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը․

Նախ պատրաստում ենք սոխը, որը կոտլետների համար աղացած մսին կտա անհրաժեշտ հյութեղություն։ Սոխը պետք է մաքրել, լվանալ և մանր կտրատել։ Այնուհետև լցրեք այն թավայի մեջ և տապակեք մինչև թափանցիկ գույն ստանա և լցրեք աղացած մսի վրա։

Սպիտակ հացը թրջեք կաթի մեջ, ապա քամեք և լցրեք աղացած մսի մեջ։ Ավելացրեք աղ, պղպեղ ըստ ճաշակի, ձու և ձեռքերով հունցեք աղացած միսը։

Այժմ կարող եք կոտլետներ ձևավորել։ Ընտրեք ցանկացած ձև, որը Ձեզ դուր է գալիս: Որից հետո կոտլետները դրեք ցորենի ալյուրի մեջ և տապակեք բուսայուղով տապակի մեջ։

Այս կոտլետները կարելի է մատուցել ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ՝ կարտոֆիլ, բրինձ, շիլա կամ շոգեխաշած բանջարեղեն։ Ստացվում է համեղ և հյութալի  ընթրիք։ Կոլոլակների պատրաստման եղանակը տես նաև ստորև ներկայացված տեսանյութում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: