Մենք խորհուրդ ենք տալիս դդմիկի բոլոր սիրահարներին պատրաստել այս ուտեստն, ըստ այս բաղադրատոմսի:Իսկ, եթե չեք սիրում դդմիկ, ապա 99% հավանականությամբ փորձելով այս ուտեստը, Դուք կփոխեք Ձեր կարծիքը դդմիկի մասին:

Անհրաժեշտ է․
- 500 գ դդմիկ,
- 150 գ ալյուր,
- 3 ձու,
- Մեկ փունջ կանաչի,
- 180 գ լոլիկ,
- 2-3 ատամ սխտոր,
- 100 գ թթվասեր կամ մայոնեզ,
- Ըստ ցանկության 60 գ պանիր, աղ, պղպեղ:
Պատրաստումը․
Դդմիկն անցկացրեք քերիչով, ճզմեք ավելորդ ջուրը և լցրեք խոր ամանի մեջ:

Ավելացրեք ձու, աղ, պղպեղ:

Մանր կտրատեք կանաչեղենը, ավելացրեք դդմիկի վրա և լավ խառնեք: Կանաչեղենից կարող եք վերցնել մաղադանոս, սամիթ կամ ռեհան:

Ապա ավելացրեք ալյուրը և խառնեք: Խմորը բավականին խիտ է ստացվում, այն պետք է դժվարությամբ ընկնի գդալից:
Խմորը լցրեք ջեռոցի տապակի մեջ և հավասարաչափ տարածեք այն ամբողջ մակերեսով:

Ջեռոցի տապակի չափը 38 x 33 սմ է:
Տեղադրեք նախապես տաքացված ջեռոցում, 180 աստիճանի տակ, 20 րոպեով:

Այդ ընթացքում պատրաստեք սոուսը. Թթվասերի մեջ ավելացնել քերած պանիր, սխտոր և խառնեք:
Որից հետո ջեռոցից հանեք դդմիկի տորթը:
Տորթը դրեք սեղանի վրա՝ գեղեցիկ կողմը դեպի ներքևում և քսեք սոուսը (թողեք մի փոքր սոուս), դրա վրա լցրեք խորանարդաձև կտրտած լոլիկ և տվեք ռուլետի տեսք։

Մնացած սոուսը քսեք ռուլետի վրա, ավելացրեք մի փոքր պանիր, ռեհան և մեր գեղեցիկ դդմիկով ռուլետը պատրաստ է: Հյութալի, գեղեցիկ, պայծառ և շատ համեղ: Բարի ախորժակ.
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն