Հիասքանչ ուտեստ շատ հյուրեր ունենալու դեպքում, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի․ Սա փորձել է պետք

Համեղ և արագ պատրաստվող ուտեստ, որը համոզված ենք դուր կգա բոլորին։

Բաղադրիչներ՝

 

 

 

  • հավի լյարդ — 600 գրամ,
  • կիսակոշտ պանիր, ցածր յուղայնությամբ—100-150 գրամ,
  • 2 լոլիկ,
  • 1 սոխ,
  • սխտոր— 3-4 հատ,
  • կանաչի,
  • աղ, մանրացրած սև պղպեղ։

Պատրաստումը՝

Սոխը կտրել խորանարդներով և տապակել յուղով պատած թավայի մեջ, հենց այնտեղ էլ ավելացնում ենք լյարդը, 2-3 մասի բաժանած և տապակում 5-7 րոպե, անընդհատ խառնելով։
Դնում ենք լյարդը տապակելու համար նախատեսված ֆորմայի մեջ, լցնում աղ, պղպեղ և  մանրացրած կանաչի ու սխտոր։ Վրան լցնում ենք կտրատած լոլիկի խորանարդներ և կոշտ պանիր։ Պատրաստում ենք ջեռոցում 190 աստիճան ջերմության տակ մինչև պանիրը հալի։.

Բարի ախորժակ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: