Հիանալի կուլիչ, շատ պարզ և նուրբ…լուսավոր տոնն էլ ավելի գեղեցկացրեք…

Այս կուլիչի բաղադրատոմսը պատկանում է իտալական խոհանոցին և կոչվում է «Կոլոմբա»: Համարվում է իտալական ավանդական թխվածք, որը պատրաստում են Սուրբ Զատիկին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 80գ կարագ
  • 70գ չամիչ
  • 1 հատ կիտրոն
  • 1 հատ նարինջ
  • 3 հատ ձու
  • 1 տուփ վանիլին
  • 280գ ալյուր
  • 70գ նուշ
  • 130գ շաքարավազ
  • մի պտղունձ ծովի աղ
  • 15գ խմորիչ
  • 120մլ կաթ
Восхитительный итальянский кулич

Սկսում ենք պատրաստել.

  1. Սկզբի համար տաքացնում ենք կաթը՝ մինչ 40 աստիճան: Ավելացնում ենք աղը, 1ճ.գ. շաքարավազ և թարմ խմորիչ: Խառնում ենք՝մինչ միասեռ զանգված ստանալը: Թողնում ենք 10 րոպե:
  2. Հալեցնում ենք կարագը և թողնում, որ սառի:
  3. Լվանում ենք չամիչը, ավելացնում տաք ջուր և թողնում 15 րոպե: Ինչից հետո քամիչի մեջ ենք լցնում, որպիսի ջուր չմնա: Հետո չորացնում ենք չամիչը:
  4. Մաքրում ենք նարինջն ու կիտրոնը: Առանձին տարայի մեջ քամում ենք դրանց հյութը:
  5. Այժմ առանձին տարայի մեջ հարում ենք 2 ձու և 1 դեղնուց: Ավելացնում ենք նախապատրաստած հյութը:
  6. Քերում ենք մրգերի կեղևը և ավելացնում 55գ շաքարավազ: Նաև վանիլին և մի քիչ աղ:
  7. Խառնուրդի մեջ լցնում ենք մաղած ալյուր և մեջտեղում փոսիկ ենք բացում:
  8. Այստեղ լցնում ենք խմորիչով կաթը, հետո ձվային խառնուրդը, հալած կարագը և չամիչը: Մոտ 10 րոպե հունցում ենք:
  9. Թողնում ենք տաք տեղում՝ մոտ 2 ժամ: Երբ լրանա 1 ժամը, ևս մի անգամ հունցում ենք խմորը:
  10. Վերցնում ենք թխելու ֆորման, կարագ ենք քսում, լցնում ենք խմորը և հավասարաչափ բաշխում: Կրկին թողնում ենք տաք տեղում՝ մոտ կես ժամ:
  11. Դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցը: Թխվում է մոտ 50-60 րոպե:
  12. Այժմ բլենդերով մանրացնում ենք նուշն ու 50գ շաքարավազ:
  13. Հարում ենք սպիտակուցն այնպես, որ սպիտակ փրփուր դառնա և միացնում ենք մանրացրած նուշի հետ: Զգույշ խառնում ենք:
  14. Երբ կուլիչը սառի, ծածկում ենք այն սպիտակ ջնարակով և զարդարում նուշով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: