Հեքիաթային մեղրով տորթ…փափուկ, անուշաբույր…անպայման փորձեք պատրաստել սա

Ահա թե ինչպես պատրաստել մեղրով տորթը, որ այն ստացվի փափուկ, նուրբ, բերանում հալվող… այն ուղղակի հեքիաթային է…

Картинки по запросу "Медовик сказочный""

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար.

  • 4ճ.գ. մեղր
  • 1-2թ.գ. սոդա
  • 300գ շաքարավազ
  • 80գ կարագ կամ մարգարին
  • 4 ձու
  • 5-6 բաժակ ալյուր

կիեմի համար.

  • 1կգ  թթվասեր
  • 300 գ շաքարավազ կամ շաքարի փոշի
  • վանիլին
  • սերուցք  33%՝ 0,5լ
  • խտացրած կաթ՝ 200գ
Картинки по запросу "Медовик сказочный""

Պատրաստման եղանակ.

Կարագը հալացնել գոլորշու վրա, ավելացնել շաքարավազը և գոլորշու վրա թողնել և խառնել այնքան, որ շաքարը հալվի: Ավելացնել մեղրը և կրկին տաքացնել, մինչ կհալվի նաև մեղրը: Ավելացնել սոդան՝ անդադար խառնելով, մինչ սոդան կդադարի թշշալ:

Հանել գոլորշուց, ավելացնել 1-2 բաժակ ալյուր, խառնել և ծածկել կափարիչով, թողնել, որ սառի՝ մինչ գոլ վիճակի հասնելը: Հետո մեկ-մեկ հատ ավելացնել ձուն և մնացած ալյուրը: Ալյուրը ամբողջը միանգամից մի ավելացրեք, կարող է նշվածից ավել կամ պակաս պահանջվել: Միջին խտության խմոր ստանալ, ծածկել և թողնել կես ժամ:

Խմորը բաժանել 10-12 մասի, յուրաքանչյուր մասը գրնկակել անմիջապես յուղաթղթի վրա: Ստացվում է 26սմ տրամաչափով 12 կորժ, որից մեկն օգտագործում ենք փշրելու և տորթը պատելու համար:

Թխել տաքացրած ջեռոցում, 200 ջերմաստիճանի ներքո, 5 րոպե, մինչ ոկեգույն դառնալը:

Պատրաստել կրեմը.

Միացնել թթվասերն ու շաքարի փոշին, նաև վանիլինը, 5 րոպե թողնել սառնարանում և հարել:

Սառած վիճակում սերուցքը նույնպես հարել՝ մինչ խտանալը: Անդադար հարելով՝ աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը:

Միացնել թթվասերային և սերուցքային կրեմները և առատ քսել կորժերին:

Երբ դնեք վերջին շերտը, մի շտապեք կրեմ քսել: Այդ կորժի վրա որևէ  ծանր առարկա դրեք, օրինակ գիրք, որպիսի թեթևակի սեղմվի: Այդ դեպքում շերտերը կլինեն ուղիղ, և տորթը կտրված վիճակում կուրախացնի ձեզ: Թողեք այդ վիճակում 0,5-1 ժամ՝ սենյակային ջերմաստիճանի ներքո: Վերջում էլ ամբողջ տորթը պատեք կրեմով և փշուրով:

Картинки по запросу "Медовик сказочный""

Բարի ախորժակ:

աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: