Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կաղամբ 400 գր
- Լոլիկ 1 հատ
- Եփած ձու 2 հատ
- Սամիթ
- Թթվասեր 4 ճ.գ
- Աղ
- Մանանեխ 1 ճ.գ

Պատրաստման եղանակը․
Կաղամբը հնարավորինս մանր կտրատեք և լցրեք խոր ամանի մեջ, ավելացրեք մի քիչ աղ և ձեռքերով թեթևակի խառնեք ու քամեք։ Ձվերը եփեք և մաքրեք։ Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից և կտրատեք խորանարդաձև, իսկ դեղնուցը պատառաքաղով մանրացրեք առանձին ամանի մեջ։ Մանրացրած դեղնուցը երկու մասի բաժանեք, մի մասը թողեք աղցանի զարդարման համար, իսկ երկրորդից պետք է սոուս պատրաստեք։

Սկսենք պատրաստել սոուսը. Դեղնուցին ավելացրեք թթվասերը և մանանեխը, լավ խառնեք և լցրեք աղցանի մեջ։ Հեռացրեք լոլիկի միջուկը, կտրեք բարակ շերտերով և լցրեք աղցանի ամանի մեջ: Սամիթը նույնպես կտրատեք և լցրեք աղցանի վրա։ Աղցանը լավ խառնեք, լցրեք մատուցվող ափսեի մեջ, զարդարեք մանրացված դեղնուցով և մատուցեք։ Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն