Հետաքրքիր և համեղ աղցան Ձեր տոնական սեղանի համար։ Ստացվում է շատ համեղ և կշտացնող

Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կոշտ պանիր — 150 գր.
  • Ապխտած երշիկ – 0,2 կգ
  • Մարինացված վարունգ — 3 հատ
  • Կարտոֆիլ — 200 գր.
  • Տնական մայոնեզ — ըստ ճաշակի
  • Գազար — 120 գր.
  • Ձու — 2 հատ
  • Կարմիր լոբի — 1 բանկա
  • Սամիթ։

Պատրաստման եղանակը․

Լվացեք կարտոֆիլն ու գազարը և եփեք թույլ աղաջրի մեջ, ապա մաքրեք խաշած բանջարեղենը: Ձվերը լցրեք ամանի մեջ, ապա ավելացնել մայոնեզը և հարեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդից թխե երկու ձվաբլիթ և թողեք սառչի։

Նրբերշիկը կտրատեք բարակ շերտերով։ Նույնն արեք պանրի հետ։ Մաքրած կարտոֆիլն ու գազարն անցկացրեք քերիչով։ Մարինացված վարունգը նույպես կտրատեք բարակ շերտերով։ Ձվի բլիթները կտրատեք շերտերով: Սամիթը ևս մանր կտրատեք։ Բացեք լոբու բանկան և լցրեք քամոցի մեջ, ապա լվացեք սառը ջրով:

Ժամանակն է հավաքել աղցանը. Նախ, մեծ ափսեի մեջ լցրեք կարտոֆիլը և քսեք մայոնեզ։ Հաջորդը լցրեք երշիկը,  պանիրը շերտերով և մայոնեզի ցանց արեք։ Այնուհետև լցրեք գազարի շերտը, վրան թթու վարունգ և կրկին քսեք մայոնեզ։ Շաղ տվեք ձվի շերտերը, ապա լոբին կենտրոնում, իսկ սամիթը՝ եզրերին։

Ըստ ցանկության այս բոլոր բաղադրիչները կարող եք խառնել իրար և ավելացնել մայոնեզ։ Այս կերպ ևս շատ համեղ և ախորժելի կստացի։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: