- Ուտեստին թեթև սխտորի բույր հաղորդելու համար ափսեին քսեք մի ատամ սխտոր, այնուհետև դրա վրա լցրեք աղցանը կամ ուտեստը:
- Մսի համար մարինադի նոր եղանակ. Մուգ գարեջրի խառնուրդ սոյայի սոուսով, աղ և պղպեղ` ըստ ճաշակի: Գարեջուրը կարելի է ավելացնել նաև շոգեխաշած բանջարեղենի մեջ և այն սովորական կարտոֆիլին հատուկ հոտ և համ կհաղորդի:
- Շատ աղի ապուրը կարելի է փրկել երկու եղանակով: Ընկղմեք մարլիայի մեջ փոքր քանակությամբ անալի շիլա և եռացրեք, շիլան կկլանի ավելորդ աղը: Երկրորդ եղանակը` շաքարի խորանարդներ լցրեք ապուրի մեջ:

- Լյարդը համեմեք աղով միայն վերջում, հակառակ դեպքում այն կկոշտանա:
- Որպեսզի կարկանդակի վերին մասը չայրվի, ծածկեք այն թաց թղթով:
- Բրինձը կստացվի ձյան նման սպիտակ, եթե եփելու ընթացքում դրան մի քիչ քացախ ավելացնեք:
- Եթե սառույցի մի կտոր գցեք արգանակի մեջ և եռացնեք, ապա այն թափանցիկ կլինի:
- Աղացած միսը ավելի համեղ կլինի, եթե դրան մի քիչ հում սոխ, մի փոքր տապակած սոխ և քերած հում կարտոֆիլ ավելացնեք:
- Տավարի միսն ավելի փափուկ կլինի, եթե եփելուց առաջ 30 րոպե մարինացնեք այն մայոնեզով:

- Սմբուկի տհաճ համը չի լինի, եթե նախքան եփելը կտրեք այն փոքր կտորներով, աղ ավելացնեք և թողնեք փոքր մնա: Մի մոռացեք սմբուկները լվանալ սառը ջրով:
- Նուշը հեշտ կլինի կլպել, եթե նախ 5 րոպե թողնեք եռացած ջրի մեջ, իսկ հետո լցնեք սառը ջրի մեջ, որպեսզի սառչի:
- Թթվասերը ավելի լավ կխառնվի կրեմի մեջ, եթե դրան մի քիչ սպիտակուց ավելացնեք:
- Եթե աղացած սուրճին ավելացնեք մի պտղունց աղ, ապա եփած ըմպելիքը շատ ավելի համեղ կլինի:
- Որպեսզի ջեռոցում պատրաստվող միսը ոսկեգույն տեսք ձեռք բերի, բավական է դրա վրա քսեք նռան հյութ, մեղր, նոսր կոնյակով, ջուր կամ չոր գինի:
- Կոշտ միսը ավելի փափուկ կլինի, եթե արգանակին բանանի կեղևներ ավելացնեք ու դրա հետ միսը եփեք:
- Օգտագործեք աղացած ընկույզ հացի փշրանքների փոխարեն. Դրա համը բառերով փոխանցելն անհնարին կլինի և շատ ավելի առողջարար:

- Տաքացրեք ափսեները նախքան դրանց մեջ տաք ուտեստներ լցնելը, իսկ սառը ուտեստ մատուցելուց առաջ ափսեն կամ բաժակը դրեք սառնարանում:
- Թարմ եփած միսը միանգամից հարկավոր չէ մատուցել. Թող այն փոքր-ինչ սառչի և լիարժեք համ ստանա:
- Վինեգրետը շատ ավելի համեղ կլինի, եթե դրան ավելացնեք մեկ ճաշի գդալ կաթ և մեկ թեյի գդալ շաքարավազ:
- Համտեսեք կերակուրը եփելու ընթացքում: Սա կօգնի Ձեզ չսխալվել աղի և համեմունքների քանակի հարցում, ճիշտ հաշվարկեք պատրաստման ժամանակը:
- Նախքան ապուրը կրակից հեռացնելը, դրան ավելացրեք գազարի, կաղամբի կամ լոլիկի մի փոքր թարմ հյութ: Սա կբարձրացնի ապուրի համը և կհարստացնի այն վիտամիններով:

- Բութ դանակով ավելի հեշտ կվնասեք Ձեզ, քանի որ ավելի շատ ջանք եք թափում բաղադրիչները կտրելու վրա: Ձեր դանակները միշտ պահեք սուր վիճակում:
- Վանիլը հիանալի համեմունք է բանջարեղենային աղցանների սոուսների համար: Փորձեք, համեղ է:
- Ճաշատեսակների մեջ օգտագործեք կիտրոնի հյութ՝ դրանով մասամբ փոխարինելով աղը: Սա օգտակար է ճնշումը կարգավորելու համար. Ուտեստի մեջ շատ աղ չեք լցնի, և ցիտրուսային համը կերակուրին կպարգևի նուրբ բույր:
- Պատրաստեք միայն չոր ձեռքերով:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն