Կարկանդակի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Խմորի համար
- Ձու 3 հատ
- Շաքարավազ 1 ճաշի գդալ
- Աղ 0,5 ճաշի գդալ
- Կեֆիր 200 մլ
- Թթվասեր 100 գ
- Ալյուր 200 գ
- Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Լրացնման համար
- Մեկ փունջ կանաչ սոխ
- Կարագ 40-50 գ (հալված)
- Եփած ձու 5 հատ
- Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․
Ձվերը կոտրեք խոր ամանի մեջ, ավելացրեք աղ, շաքարավազ և խառնեք, ապա ավելացրեք կեֆիրը, որից հետո թթվասերը։ Թթվասերը, ինչպես կեֆիրը, կարող է լինել ցանկացած յուղայնությամբ։ Առանձին ամանի մեջ ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ, խառնեք և լցրեք ստացված զանգվածի վրա ու խառնեք։
Կարկանդակի խմորը պատրաստ է։ Կարկանդակը կարելի է պատրաստել ցանկացած միջուկով՝ աղացած մսով, սնկով, հավի մսով, շոգեխաշած կաղամբով և այլն։ Ես այսօր կվերցնեմ եփած ձվի և կանաչ սոխի միջուկ։

Միջուկը պատրաստելու համար մանր կտրատած կանաչ սոխը խառնեք հալած կարագի հետ։ Ավելացրեք եփած ձու և աղ։ Թխելու համար նախատեսված ձևամանը յուղեք կարագով (մարգարին) և մի փոքր ալյուր ցանեք։ Խմորի կեսը լցրեք ձևամանի մեջ և դրա վրա լցրեք նախապես պատրաստված լցոնումը:
Հետո ավելացրեք խմորի երկրորդ կեսը։ Դրեք ախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ, մոտ 35-40 րոպեով։ Պատրաստությունը կարելի է ստուգել փայտիկով։ Կարկանդակը ստացվում է գեղեցիկ, շատ համեղ և անուշաբույր։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն