Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Սոխ պրաս — 1 հատ
- Սոխ — 1 հատ
- Սալյամի — 250 գ
- Կոշտ պանիր — 200 գ
- Եփած ձու — 4 հատ
- Մարինացված վարունգ — 5 հատ
- Թթվասեր — 2 ճ.գ.
- Մայոնեզ — 2 ճ.գ.
- Մանանեխ — 1 թ/գ
- Աղ պղպեղ
- Չորացրած մաղադանոս։

Պատրաստման եղանակը․
Սովորաբար այս աղցանի բաղադրատոմսում օգտագործվում է կանաչ սոխ, բայց ես որոշեցի փոխարինել պրասով։ Նախ այն մանր կտրատեք։ Բոլոր բաղադրիչները պետք է լցնեք մեկ ամանի մեջ։ Սալյամի երշիկները, պինդ պանիրը և թթու վարունգը կտրատեք շերտերով։ Մեկ փոքր սոխը կտրատեք խորանարդաձև, իսկ եփած ձվերը մանր կտրատեք։

Պատրաստենք սոուսը․ 2 ճաշի գդալ թթվասերը խառնեք երկու ճաշի գդալ մայոնեզի հետ, ավելացրեք մեկ թեյի գդալ մանանեխ, մեկ պտղունց աղ, մի քիչ սև պղպեղ և մի քիչ չորացրած մաղադանոս։ Խառնեք ամեն ինչ այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Սոուսը լցրեք աղցանի վրա, լավ խառնեք և մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն