Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիները․
- Հավ 900 գ,
- Դդում 600 գ,
- Կարմիր սոխ 160 գ,
- Խնձոր 1 հատ,
- Ընկույզ 40 գ,
- Ուրց 1.5 թեյի գդալ,
- Աղ՝ ըստ ճաշակի,
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի,
- Պրովանսալ խոտաբույսեր 2 թեյի գդալ,
- Սխտորի փոշի 2 թեյի գդալ,
- Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ,
- Բալզամիկ քացախ 0.5-1 ճաշի գդալ։

Պատրաստումը․
- Հավը մասերի բժանեք: Համեմեք աղով, պղպեղով, շաղ տվեք ուրց, սխտորի փոշի և պրովանսական խոտաբույսեր (վերցնել ընդհանուր 1 թեյի գդալ): Մսի վրա լցրեք ձիթապտղի յուղ և մանրակրկիտ խառնեք:
- Դդումը, սոխը և խնձորը կտրատեք և լցրեք ամանի մեջ: Շաղ տվեք մնացած համեմունքները և թակած ընկույզը: Համեմեք ձիթապտղի յուղով, բալզամիկ քացախով և լավ խառնեք:
- Լցրեք բանջարեղենի խառնուրդը խորը ձևամանի մեջ: Տեղադրեք միսը վերևի մսում:
- Եփեք նախապես տաքացված ջեռոցում 200 աստիճանում 35-40 րոպե: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն