«Հավի մսով ռաֆաելլո»․ Համեղ և օրիգինալ ուտեստ, որը կզարդարի ձեր տոնական սեղանը

«Հավի մսով ռաֆաելլո»՝  տոնական սեղանի հրաշալի ուտեստ։ Շատ համեղ ուտեստ, որը կզարդարի ձեր սեղանը և կզարմացնի իր համով ձեր հյուրերին։

Բաղադրիչներ՝

  • 400 գրամ հավի ֆիլե,
  • 200 գրամ կոշտ պանիր,
  • 50-80 գրամ հունական ընկույզ,
  • 1,5 ճաշի գդալ մայոնեզ․
  • 12-14 խաղող առանց կորիզի,
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։

2. Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։

3. Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։

Բարի ախորժակ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: