Հավի մսով նոր ուտեստ, որը հյուրերն առաջինն են ճաշակում

Տոնական սեղանի յուրօրինակ ու արտասովոր նախուտեստ՝ հավի մսով հրուշակ: Սերուցքի շնորհիվ ուտեստը շատ նուրբ է, և սունկն այն ավելի հագեցնող է դարձնում: Բոլոր բաղադրիչները հիանալի կերպով համադրվում են միմյանց հետ, ուստի հավով հրուշակը աստվածային  համ ունի: Բոլոր հյուրերը ուրախ կլինեն այս խորտիկով:

Ինչ բաղադրիչներ են պահանջվում.

  • Հավի ֆիլե — 400-500 գ,
  • Մեկ ձու,
  • Թարմ շամպինիոն — 300 գ,
  • Մեկ սոխ,
  • Սերուցք`11% յուղայնությամբ` 300 գ,
  • Մեկ պճեղ սխտոր,
  • Կարագ — 30-40 գ,
  • Մի փունջ մաղադանոս,
  • Պղպեղ, աղ, հավի համեմունքներ՝ ըստ ճաշակի:

Անցնենք պատրաստման գործընթացին.

Ֆիլեից պատրաստեք խճողակ՝ Ձեզ համար հարմար  ցանկացած եղանակով: Համեմեք աղով, պղպեղով և հավի համեմունքներով:

Աղացած մսի մեջ հարած ձու, սառը վիճակում սերուցք լցրեք և խառնեք:  Պետք է ստացվի նրբաբլիթի խմորի նման խիտ խառնուրդ:

Մաղադանոսը մանր կտրատեք և խառնեք աղացած մսի հետ:

Յուղաթերթիկը փռեք ձևամանի վրա և հավասարապես տարածեք  խճողակն ամբողջ մակերեսի վրա:

Նախապես միացրեք վառարանը 180-200 °: Թխել 15-20 րոպե:

Այդ ընթացքում   մանր կտրատեք սունկը և սոխը:

Տաք թավայի մեջ մի կտոր կարագ դրեք և մի քանի րոպե տապակեք սոխը մինչև փափկելը:

Դրանից հետո շամպինիոնները տեղադրեք տապակի մեջ և տապակեք այնքան ժամանակ, մինչև ամբողջ խոնավությունը դուրս գա: Պատրաստի բանջարեղենը տեղափոխեք ափսեի մեջ և թողեք, որ սառչի:

Խառնեք սունկն ու սոխը, հալվող պանիրը: Խառնուրդը համեմեք աղով, պղպեղով և ճզմեք սխտորը: Խառնեք:

Հվի մսով պատրաստի շերտը կիսեք: Սնկով կրեմը տարածեք երկու շերտերի վրա:

Առաջին շերտը դրեք երկրորդի վրա, այնպես, որ սերուցքը վերևում լինի:

Տեղադրեք սառնարանում 40 րոպե, որպեսզի հետո հեշտ լինի հրուշակը կտրելը:

Մատուցելուց առաջ զարդարեք կանաչիներով և շամպինիոնի գլխիկներով:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-Ն

Понравилась статья? Поделиться с друзьями: