Հավի մսով կոտլետներ, որոնք ստացվում են 5 անգամ ավելի համեղ և հյութալի: Ես կկիսվեմ բաղադրատոմսով

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Հավի աղացած միս — 500 գրամ
  • Սոխ — 2 հատ միջին չափի
  • Ձու — 2 հատ
  • Ալյուր — 100 գրամ
  • Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
  • Համեմունքներ — ըստ ճաշակի
  • Բուսական յուղ — տապակելու համար:

Պատրաստման եղանակը․

Պատրաստի աղացած մսի մեջ անհրաժեշտ է ավելացնել սոխ, որը նախապես մանրացված է մսաղացով կամ բլենդերով:

Աղացած միսը համեմեք աղով, ավելացրեք համեմունքներ, պղպեղ:

Մանրակրկիտ խառնեք և թողեք 15-20 րոպե: Այս ժամանակը միանգամայն բավական է, որպեսզի աղացած միսը ներծծի աղի և համեմունքների բույրը:

Միևնույն ժամանակ, ձվերը կոտրեք առանձին ամանի մեջ, ավելացրեք մեկ պտղունց աղ և խառնեք այնքան, մինչև համասեռ զանդված ստացվի:

Ալյուրը լցրեք առանձին ափսեի մեջ: Տապակը դրեք կրակի վրա, լցրեք բուսական յուղ։ Եվ հիմա այն հնարքը, որի շնորհիվ իմ կոտլետները շատ համեղ և հյութալի են ստացվում.

  1. Անհրաժեշտ է կոտլետներ ձևավորել, դրանք չպետք է չափազանց մեծ լինեն, բայց ոչ շատ փոքր:
  2. Նախ, յուրաքանչյուր կոտլետ պետք է բոլոր կողմերից թաթախեք ալյուրի մեջ:
  3. Հետո թաթախեք հարած ձվերի մեջ և անմիջապես դնեք տապակի մեջ և տապակեք:

Դրանք շատ համեղ ու հյութալի կդառնան: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: