Պատրաստան համար անհրաժեշտ են հետևյալ բաադրիչները․
- Հավի խաշած միս — 300 գ,
- Ձու — 3 հատ,
- Մայոնեզ — 4-5 ճ․գ․,
- Սխտոր — 2-3 մեծ ատամներ,
- Շամպինիոն — 100 գ,
- Սոխ — 2 գլուխ,
- Աղ` ըստ ճաշակի,
- Բուսական յուղ — 3 ճ․գ․,
- Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի,
- Աղացած սև պղպեղ — 0.5 թ․ գ․:

Պատրաստման եղանակը․
Ձվերը կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք երկու ճաշի գդալ մայոնեզ, ըստ ճաշակի աղ և մի փոքր սև պղպեղ: Պատառաքաղով մանրակրկիտ հարեք ամեն ինչ մինչև փրփրի:
Տապակը յուղեք, լցրեք ձվի խառնուրդի մի մասը, և տարածեք բարակ շերտով: Տապակեք ցածր ջերմության վրա կափարիչի տակ: Ապա հանեք և տապակեք ձվածեղի մնացած նրբաբլիթները:
Կտրեք սոխը բարակ երկար շերտերով կամ կիսաշրջանաձև: Լցրեք տաք յուղի մեջ և տապակեք մեկ կամ երկու րոպե:
Կտրեք սունկը շերտերով, լցրեք սոխի վրա և խառնեք: Համեմեք աղացած պղպեղով, աղով և տապակեք մինչ սունկը պատրաստ լինի:

Հավի միսը մանրացրեք: Ավելի հարմար է դա անել ձեռքով, կտորները պոկելով միմյանցից:
Ձվածեղով նրբաբլիթները կտրեք մոտ 5 սմ լայնությամբ և մոտ 1 սմ հաստությամբ շերտերով: Լցրեք ամանի մեջ հավի մսի հետ միասին: Ավելացնում ենք նաև տապակած սունկը յուղի հետ միասին:
Կտրեք կանաչ սոխը, սխտորը ճզմեք մամլիչի միջոցով և լցրեք աղցանի մեջ՝ ավելացնելով նաև մայոնեզ: Ամեն ինչ լավ խառնեք և մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն