Հավի միսը սնկով և սերուցքային սոուսով։ Ստացվում է անչափ համեղ

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Հավի ֆիլե 200-300 գ
  • Շամպինիոն 6-8 հատ
  • Սոխ 1 հատ
  • Տապակելու համար բուսական յուղ
  • Աղ
  • Թարմ աղացած պղպեղ
  • Սոուսի համար․
  • Կաթ կամ սերուցք 200 մլ
  • Ալյուր 1 ճաշի գդալ
  • Կարագ 20 գր
  • Սամիթ կամ մաղադանոս
  • Աղ
  • Թարմ աղացած պղպեղ։

Պատրաստման եղանակը․

Հավի միսը լվացեք, չորացրեք և կտրեք փոքր կտորներով:

Լվացեք սունկը, չորացրեք և կտրեք շերտերով:

Կլպեք սոխը և մանր կտրեք:

Բուսական յուղով նախապես տաքացրած տապակում սոխը տապակեք 2 րոպե:

Հեռացրեք տապակած սոխը տապակից՝ թողնելով յուղը:

Նույն թավայի մեջ, բարձր կրակի վրա, տապակեք հավի միսը մոտ 3 րոպե և հանեք տապակից:

Սունկը 3 րոպե տապակեք և անհրաժեշտության դեպքում տապակելիս մի քիչ յուղ ավելացրեք:

Միավորեք տապակի մեջ սունկը, սոխը և հավի միսը, կրկին դրեք կրակի վրա՝ ավելացնելով աղ և պղպեղ:

Ավելացրեք ալյուրը և խառնեք:

Լցրեք տաքացրած կաթը կամ սերուցքը` խառնելով, որպեսզի գնդիկներ չմնան։

Ավելացրեք մանր կտրատված կանաչիներ, մի քիչ աղ և պղպեղ (ըստ ճաշակի) և եփեք 3-4 րոպե:

Անջատեք կրակը, կաթսայի մեջ մի կտոր կարագ դրեք, ծածկեք և թողեք, որ մնա 5-7 րոպե, րից հետո կարղ եք մատուցել։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: