Համեղ և նրբահամ տորթ, որի պատրաստման համար կծախսեք ընդհամենը 10 րոպե

Ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են սիրում տորթեր պատրաստել, քանի որ դրա համար պետք է շատ ժամանակ և ջանք ծախսել: Իսկ եթե Ձեզ ասենք, որ կարող եք պատրաստել տորթ միկրոալիքային վառարանում ընդամենը 10-15 րոպեում: Համոզվելու համար նախ պետք է փորձել:

Արագ տորթ կարելի է պատրաստել, եթե հյուրերն արդեն դռան շեմին են, իսկ Դուք մոռացել եք քաղցրավենիքի մասին: Կամ եթե ծանր օրից հետո ցանկանում եք քաղցր հյուրասիրությամբ բավականություն պատճառել ինքներդ Ձեզ և մտերիմներին: Եվ ինչպես կզարմանան Ձեր ընտանիքի անդամները, երբ Դուք 10 րոպեում պատրաստեք տորթ հանգստյան շաբաթ օրն առավոտյան թեյի համար: Գրե՛ք բաղադրատոմսը.

Բաղադրությունը

  • Ձու՝ 2 հատ,
  • Ցորենի ալյուր՝ 5 ճ. գ,
  • Կակաոյի փոշի՝ 1 ճ. գ,
  • Աղ՝ 1 պտղունց,

торт в микроволновке

  • Կաթ՝ 6 ճ. գ,
  • Արևածաղկի ձեթ՝ 2 ճ. գ,
  • Շաքարավազ՝ 260 գ,
  • Սոդա՝ 0.5 թ. գ,
  • Քացախ՝ 1 թ. գ,
  • Ջուր՝ 150 մլ,
  • Թթվասեր՝ 350 մլ.,
  • Նուշ՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը

смазывание коржа кремом

1․Հարել ձվերը, նրանց վրա ավելացնել 150 գ շաքարավազ, մեկ պտղունց աղ և կաթ, խառնել: Ձվերը հարել շաքարավազով
2.Մաղել ալյուրը և կակաոն, լավ խառնել
3.Հանգցնել սոդան քացախով, լցնել այլ բաղադրիչների հետ նաև բուսական յուղը և խառնել:
4.Լցնել ձևամանի մեջ և դնել միկրոալիքային վառարանում բարձր ջերմաստիճանում մոտ 3-5 րոպե: 10 րոպե եփելուց հետո տորթը թողնել միկրոալիքային վառարանում
5.Կրեմ պատրաստելու համար անհրաժեշտ է թթվասերը հարել 60 գ շաքարավազի հետ

торт с орехами
6.Այժմ պատրաստել օշարակ, որպեսզի քսեք տորթի շերտերին: Խառնել ջուրը մնացած շաքարավազի հետ:
7.Տորթը երկայնքով բաժանել երկու մասի, ներքևի շերտին նախ քսել օշարակը, ապա կրեմը:
8.Դնել երկրորդ շերտը: Կրեմ քսել: Վերևից շաղ տալ կտրտած նուշը:

Միկրոալիքային վառարանում պատրաստվող տորթի կրեմի համար կարող եք օգտագործել կաթնաշոռ, մասկարպոնե (պանիր), մածուն կամ ինչ-որ բան Ձեր ճաշակով: Կրեմում շաքարավազը հեշտությամբ փոխարինվում է շաքարի փոշուն: Իսկ Դուք, իհա՛րկե, կարող եք զարդարել տորթը շատ հետաքրքիր: Փորձեք օգտագործել տարբեր ընկույզներ, հատապտուղներ, մրգերի կտորներ, շոկոլադ և այլն:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: