Համեղ և ախորժելի աղցան ֆիլեով և լոբիով. հիանալի ուտեստ բոլոր առիթների համար․ Կկիսվենք պարզ բաղադրատոմսով

Աղցանը պատրաստվում է շատ արագ, բայց ստացվում է համեղ և անսովոր: Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կանաչ լոբի 200 գր
  • Եփած ֆիլե 150 գր
  • Մայոնեզ 2 ճ.գ
  • Եփած ձու 3 հատ
  • Կանաչիներ (սամիթ, կանաչ սոխ և համեմ)
  • Աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Այս բաղադրատոմսի համար ես օգտագործում եմ սառեցված կանաչ լոբի: Ջուրը հասցրեք եռման աստիճանի, ապա դրա մեջ լցրեք կանաչ լոբին (այն նախապես հալեցնել պետք չէ)։ Եռալուց հետո եփեք 5-7 րոպե ապա քամեք։ Նախապես խաշած հավի կրծքամիսը մանրացրեք և լցրեք խոր ամանի մեջ։ Ձվերը եփեք, մաքրեք և կտրատեք փոքր խորանարդիկներով։ Կանաչին մանր կտրատեք և լցրեք ամանի մեջ։

Պատրաստի բաղադրիչների վրա ավելացրեք մայոնեզ, աղը և լավ խառնեք։ Ահա և վերջ, համեղ աղցանը պատրաստ է։ Չնայած այն հանգամանքին, որ կազմը ներառում է ամենապարզ բաղադրիչները, աղցանն անչափ համեղ է ստացվում: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: