Համեղ, նուրբ և շատ հեշտ…այս բաղադրատոմսը կդառնա շերտավոր խմորի պատրաստման ձեր սիրելի տարբերակը

Համեղ, նուրբ շերատվոր խմոր պատրաստել կարելի է տարբեր բաղադրատոմսերով: Այսօր կներկայացնենք շատ պարզ և հեշտ տարբերակ:

  • 1կգ ալյուր, 800գ կարագ
  • 2 ձու, 1թ.գ. աղ
  • 2ճ.գ. 5-7% քացախ
  • 350մլ սառը ջուր

Պատրաստման եղանակ.

Քերել կարագը՝ այն անդադար ալյուրի մեջ թաթախելով: Խառնել կարագն ու մաղած ալյուրը:

Խորը տարայի մեջ խառնել աղը, քացախը և ձուն: Ավելացնել սառը ջուրը և խառնել՝ մինչ միասեռ զանգված ստանալը:

Խառնել հեղուկ զանգվածն ու կարագ և ալյուրի խառնուրդը: Հեղուկը հարկավոր է քիչ-քիչ ավելացնել՝ անդադար ձեռքերով խառնելով:

Հունցել խմոր: Խմորից մեծ գունդ ձևավորել, բաժանել երկու հավասար մասի: Փաթաթել սննդային տոպրակով: Պահել սառնարանում առնվազն 2 ժամ:

Խոմրը պատրաստ է: Այն կարելի է օգտագործել ինչպես քաղցր, այնպես էլ աղի թխվածքների համար:

Բարի ախորժակ…

Աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: