Համեղ նախաճաշ ըդամենը 15 րոպեում․ պարզ, բայց համեղ բաղադրատոմս

Նախաճաշի համար այս ռուլետները իսկապես շատ արագ են պատրաստվում։ Անհրաժեշտ է 1- 2 բարակ լավաշ։ Այն պետք է կտրեք չորս հավասար մասերի։ Այնուհետև կոտրեք ձուն և հարեք խոր ափսեի մեջ:

Վերցրեք ցանկացած փափուկ պանիր 100-120 գրամ և անցկացրեք ​​մանր քերիչով ու լցրեք ձվի ամանի մեջ: Ես մի քիչ սև պղպեղ եմ ավելացնում ըստ ճաշակի, կարող եք ավելացնել նաև ցանկացած համեմունք։

Կանաչիները մանր կտրատեք ու լցրեք պանրի ու ձվի ամանի մեջ, լավ խառնեք։ Երշիկները խաշում եմ եռման ջրի մեջ, ըստ ցակության կարող եք տապակել։ Վերցրեք մեկ թերթ կտրված լավաշ, վրան քսեք պանրի ու ձվերի խառնուրդը։

Մեկ երշիկ դրեք լավաշի եզրին և փաթաթեք ռուլետի պես։ Տապակը տաքացրեք, հալեցրեք մի կտոր կարագ և տապակեք փոքրիկ ռուլետները երկու կողմից, մոտ 3-4 րոպե, որպեսզի ներսում պանիրը ժամանակ ունենա հալվելու։

Ստացվում է շատ համեղ, հագեցնող և ախորժելի, և որ ամենակարևորն է՝ ամեն ինչ պատրաստվում է շատ պարզ և արագ։ Փորձեք, անպայման Ձեզ դուր կգա։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: