Համեղ կոտլետներ «Թռչնի կաթ»

Բաղադրամասեր

Հավի աղացած միս – 500 գ,

խաշած ձու – 2 հատ,Загрузка…

ձու – 2 հատ,

հաց – 2-3 կտոր, սոխ – 1 հատ,

մաղադանոս, կաթ – 200 մլ,

կարագ – 20 գ,

ալյուր – 1/2 բաժակ,Загрузка…

քերած պանիր – 100 գ, աղ,

սև պղպեղ՝ ըստ ճաշակի,

սոդա՝ դանակի ծայրով

Պատրաստման եղանակը

Թրջել հացը 100 մլ կաթի մեջ:

Մսաղացով անցկացնել սոխը և հացն այն կաթի հետ, որի մեջ այն դրված էր: Ավելացնել զանգվածն աղացած մսին, աղ և պղպեղ ցանել և լավ խառնել:

Պատրաստել միջուկը. խաշած ձուն, պանիրը և պինդ կարագը քերել, ավելացնել մանրացրած կանաչին, խառնել:

Մի փոքր ֆարշ վերցնել, տալ նրան բլիթի տեսք, կենտրոնում մի փոքր միջուկ դնել:

Եզրերն ամրացնել, տալ կոտլետի ձև:

Ձուն հարել 100 մլ կաթի հետ, ավելացնել ալյուր, սոդա, մի փոքր աղ և պղպեղ ցանել: Թաթախել կոտլետները ձվային զանգվածի մեջ և տապակել թավայում տաք բուսայուղով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: