Այսօր առաջարկում եմ պատրաստել լոբով և ապխտած նրբերշիկով համեղ աղցան։ Այս աղցանը հիանալի կլրացնի ցանկացած տոնական սեղան և կհագեցնի Ձեր հյուրերին իր համով։ Պատրաստման ընթացքը շատ հեշտ է և արագ:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Ձու — 6 հատ
- Երշիկ — 300 գ
- Սոխ — 1 հատ
- Լոբի — 2 բանկա
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
- Մայոնեզ — 2-3 ճաշի գդալ
- Կանաչիներ (մաղադանոս)

Պատրաստման եղանակը.
Նախ պետք է խաշեք ձվերը, ապա մաքրեք, կտրատեք ու տեղափոխեք խոր տարայի մեջ։ Այնուհետև վերցրեք ապխտած երշիկ և կտրատեք խորանարդաձև։ Սոխը կտրատեք և լցրեք կտրատած բաղադրիչների վրա։ Քամեք պահածոյացված լոբու հեղուկը և ողողեք եռման ջրով ու լցրեք ամանի մեջ։

Ավելացրեք մանր կտրատած կանաչի։ Դա կարող է լինել սամիթ կամ մաղադանոս: Համեմեք մայոնեզով, լավ խառնեք և մատուցեք։ Աղցանը ստացվում է ախորժելի, հյութալի ու շատ համեղ։ Նման աղցանն աննկատ չի մնում տոնական սեղանին և միշտ առաջինը կվերջանա։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն