Կրեմով անուշաբույր բուլկիների բաղադրատոմս

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կարագ — 80 գր,
  • Ձու — 1 հատ,
  • Կաթ — 1 ճ․գ․,
  • Ալյուր — 2 բաժակ,
  • Շաքարավազ — 1 ճ․գ․,
  • Աղ — 0,5 թ․գ․,
  • Խմորիչ — 7 գր։

Կրեմի համար․

  • Կաթ — 1 բաժակ,
  • Դեղնուց — 2 հատ,
  • Ալյուր — 1 ճ․գ․,
  • Օսլա — 1 ճ․գ․,
  • Շաքարավազ — 60 գր,
  • Վանիլ — 1 թ․գ․:

Գլազուրի համար․

  • Կիտրոնի հյութ — 1 հատ,
  • Շաքարի փոշի — 100 գր,
  • Կոկոսի փաթիլներ — 50 գր:

Պատրաստման եղանակը․

Ալյուրը համադրեք օսլայի հետ, ավելացրեք դեղնուցները և հունցեք: Կաթը տաքացրեք վանիլով, ավելացրեք երրորդ մասը, հունցեք և ավելացրեք մնացածը: Դրեք կրակի վրա, եփեք՝ անընդհատ խառնելով: Ծածկեք փայլաթիթեղով և դրեք սառնարանում:

Խմորի պատրաստումը․

  1. Տաքացրեք կաթը, ավելացրեք շաքարավազ և խմորիչ, մի քիչ ալյուր (4 ճ․գ․): Թողեք այն տաքանա 10 րոպե:
  2. Աղն ու ձուն հարեք և աստիճանաբար ավելացրեք հալեցված կարագը և ալյուրը: Խմորը հունցեք, դրանից պատրաստեք գնդիկ և դրեք սառը ջրի մեջ: Մոտավորապես քառորդ ժամ հետո, խմորը կսկսի բարձրանալ: Հանեք այն, շաղ տվեք մի փոքր ալյուր և թողեք հանգստանա կես ժամ:
  3. Խմորը բաժանեք մասերի, գնդիկներ պատրաստեք և թողեք բարձրանա 20 րոպե, որից հետո կրեմը պետք է լցնեք խմորի կենտրոնական մասի վրա:
  4. Թխեք 180 C ջերմաստիճանում մոտ 20-25 րոպե: Հունցեք կիտրոնի հյութն ու փոշին, լցրեք բուլկիների վրա և շաղ տվեք կոկոսի փաթիլները: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: