Կորեական տապակած կարտոֆիլի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կես կիլոգրամ կարտոֆիլ
- Կարագ
- Կես ճաշի գդալ աղ
- Մեկ սոխ
- Քնջութի կամ կտավատի սերմեր — ըստ ցանկության

Կորեական տապակած կարտոֆիլի պատրաստման եղանակը․
Կարտոֆիլը մաքրեք, լվացեք և բարակ օղակներով կտրատեք, այնուհետև հարկավոր է այն կտրատել շատ բարակ երկար շերտերով։ Կարտոֆիլի շերտերը լցրեք մաղի մեջ և լավ լվացեք հոսող սառը ջրի տակ և մոր տասը րոպե թրջեք սառը ջրի մեջ։ Այս կերպ կարտոֆիլից դուրս է գալիս վնասակար օսլա։ Ժամանակն անցնելուց հետո կարտոֆիլը լցրեք մաղի մեջ և թափեք ավելորդ ջուրը: Այնուհետև դրեք չոր սրբիչի վրա, որպեսզի լավ չորանա։

Բուսական յուղը լցրեք տապակի մեջ և լավ տաքացրեք։ Կրակն առավելագույն բարձրացրեք և կարտոֆիլը լցրեք թավայի մեջ՝ ավելացնելով մի քիչ աղ: Կարտոֆիլը տապակեք շատ բարձր կրակի վրա հինգ րոպե՝ անընդհատ խառնելով։ Տապակելու գործընթացում մի քիչ աղ ավելացրեք։ Կլպեք սոխը, լվացեք և կտրատեք բարակ շերտերով։ Տապակած կարտոֆիլը լցրեք խորը ափսեի մեջ, լցրեք մանր կտրատած սոխը և վրան ցանեք քունջութի կամ կտավատի սերմեր և մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն