Կոտլետներ առանց մսի։ Ստացվում է անչափ համեղ և ախորժելի

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 0,5 կգ խաշած կարտոֆիլ,
  • 250 գ խոզապուխտ,
  • 150 գ կոշտ պանիր,
  • Ձու — 1 հատ,
  • 2 մեխակ սխտոր,
  • Սամիթ՝ ըստ ճաշակի,
  • Աղ, պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը․

Եփած կարտոֆիլը կլպեք և անցկացրեք քերիչով: Պանիրը, խոզապուխտը կտրեք փոքր խորանարդիկներով, կանաչիները կտրատեք դանակով:

Միացրեք բոլոր բաղադրիչները մեկ ամանի մեջ, և ավելացրեք ճզմեք սխտորը:

Այժմ խառնեք ամեն ինչ, աղը և պղպեղն ավելացրեք ըստ Ձեր ճաշակի:

Ձեռքերով պատրաստեք փոքր երկարավուն կոտլետներ և դրեք ձևամանի մեջ:

Հարեք ձուն կամ պարզապես ձվի դեղնուցը պատառաքաղով և վրձնով քսեք կոտլետների վրա:

Դրեք նախապես տաքացված ջեռոցում 190 աստիանի տակ: Թխեք մոտ 20 րոպե: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ։

Նյութը հապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: