Կոտլետներ անչափ համեղ սուսով, որը կարող եք մատուցել կարտոֆիլի պյուրեի կամ խաշած բրնձի հետ

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 600 գ աղացած խոզի և տավարի միս,
  • 1 ձու,
  • 2 սոխ,
  • 80 գ սպիտակ հաց / բոքոն,
  • 50 մլ կաթ,
  • 2 մեխակ սխտոր,
  • 4 ճաշի գդալ տոմատի մածուկ,
  • 1 ճաշի գդալ ալյուր,
  • 2 բաժակ ջուր կամ արգանակ,
  • Աղ, աղացած պղպեղ, դափնու տերև՝ ըստ ճաշակի,
  • Բուսական յուղ։

Պատրստման եղանակը․

Հացի միջուկը ներծծեք կաթի մեջ, ապա լցրեք աղացած միսի վրա:

Կտրեք սոխը խորանարդաձև և սխտորի հետ միասին լցրեք աղացած մսի վրա:

Հարեք ձուն, ավելացրեք աղ և համեմունքներ` ըստ ճաշակի: Աղացած միսը լավ խառնեք ու փոքր կոտլետներ պտրաստեք, միաժամանակ ձեռքերը ջրում թրջելով, որ աղացած միսը չկպչի:

Կոտլետները տապակեք երկու կողմից բուսական յուղի մեջ, մինչև ոսկեգույն ստացվի և դրեք ափսեի մեջ:

Երկրորդ սոխը կտրեց խորանարդաձև և տապակեք յուղի մեջ, որի մեջ տապակվել էին կոտլետները: Ավելացրեք մի գդալ ալյուր և խառնելով, պահեք այն մեկ րոպե ցածր կրակի վրա:

Լցրեք տոմատի մածուկը և տապակեք ևս մեկ րոպե՝ անընդհատ խառնելով:

Կաթսայի մեջ ջուր կամ մսի արգանակ լցրեք։ Ավելցրեք դափնու տերև, պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի:

Կոտլետները տեղափոխեք պատրաստի սոուսի մեջ, ծածկեք կափարիչով և 15 րոպե եփեք թույլ կրակի վրա:

Կոտլետները մատուցեք սոուսի մեջ կարտոֆիլի պյուրեով կամ խաշած բրնձով: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: